Մեր մասին
Մենք իսկապես նվիրված ենք Ձեր ճամփորդական փորձառությունը հնարավորինս պարզ և հաճելի դարձնելուն:
Մեր մասին
Լինելով նորաստեղծ տուրիստական գործակալություն՝ «Best Way»-ն արդեն հասցրել է գրավել Հայաստան այցելած բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը: Ուղեկցելով մեր հյուրերին օդանավակայան ժամանելու պահից մինչև մեկնումը՝ «Best Way»-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Զբոսաշրջիկների տեղափոխում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և դեպի օդանավակայան՝ հարմարավետ տրանսպորտային միջոցներով
- Ավտոմեքենաների վարձույթ՝ ըստ հարցման
- Հյուրանոցների ամրագրում կամ բնակարանների վարձակալություն
- Երևանի և ամբողջ Հայաստանի ուղեցույցներ, տարբեր լեզուներով հասանելի կատալոգներ
- Տուրեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր՝ գիդերի և վարորդների ուղեկցությամբ
- Տուրիստական փաթեթներ խմբերի և անհատների համար
Մեր զբոսավարները
Էքսկուրսավարը առաջին տեղացին է, ում հանդիպում եք նոր անծանոթ երկրում՝ օդանավակայանից դուրս գալուն պես: Հենց նա է ﬔծ մասով պատասխանատու այն առաջին տպավորության համար, որը կստանաք երկրից և մարդկանցից։ Այսպիսով, հույժ կարևոր է, որ էքսկուրսավարը ունենա ինչպես բարձր մասնագիտական որակավորում, այնպես էլ լինի մարդամոտ, շփվող և հոգատար։ Խոստանում ենք՝ ﬔր էքսկուրսավարների շնորհիվ դուք կսիրահարվեք ոչ ﬕայն Հայաստանի յուրահատուկ գեղեցկությանը, այլև այս հյուրընկալ երկրի ջերմ մարդկանց:
Մեր տեսլականը
Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր ընկերության համար հստակ տեսլական ունենալը պարտադիր է: Որպես ընկերություն, դուք պետք է սահմանեք ձեր նպատակները և հասկանաք դրանց հասնելու ﬔթոդները: Խոսելով ﬔր մասին՝ ﬔր նպատակն է դառնալ շուկայում առաջին հայկական DMC-ն՝ տուրիստական ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող բրենդ:
Մեր ծառայությունները
Պրոֆեսիոնալ զբասավարի ծառայություններ
Ճամփորդեք փորձառու, բազմակողմանի զարգացած և բարձրակարգ պրոֆեսիոնալ զբոսավարների հետ, ովքեր Հայաստանով յուրաքանչյուր ուղևորություն դարձնում են տեղեկատվական, հարմարավետ և անմոռանալի:
Ճամփորդական ապահովագրություն
Ապահովագրեք Ձեր ուղևորությունը վստահելի ապահովագրությամբ՝ հոգեկան հանգստության, հավելյալ անվտանգության և լիակատար վստահության համար:
Հանգստի կազմակերպման ծառայություններ
Բացահայտեք հանգստի պրեմիում դասի ծառայություններ՝ նախատեսված հարմարավետության, լիցքաթափման և հաճելի ժամանցի համար, որոնք կապահովեն անմոռանալի տպավորություններ և կատարյալ կացություն: