Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես

Նկարագրություն

Էլեգանտ օազիս Երևանի հենց կենտրոնում
Best Western Plus Congress Hotel Yerevan-ը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մանկական այգու խաղաղ միջավայրում: Հյուրանոցն առաջարկում է նրբագեղության և ժամանակակից հարմարավետության կատարյալ համադրություն: Վայելեք մեր ընդարձակ այգին, բացօթյա լողավազանը և Երևանի գլխավոր տեսարժան վայրերի անմիջական հարևանությունը:

Հյուրանոցի հիմնական հարմարությունները.
Բացօթյա լողավազան և այգի. Հանգստացեք մեր ընդարձակ, կանաչապատ այգում, որն ունի սեզոնային լողավազան և հարմարավետ բազկաթոռներ (шезлонг):

Սպա և առողջություն. Վերականգնեք Ձեր ուժերը մերսման սրահում, ֆիննական սաունայում կամ մարզվեք Tutunjian Wellness-ի կողմից ամբողջությամբ վերանորոգված մարզասրահում:

Անվճար ծառայություններ. Անվճար արագագործ Wi-Fi հյուրանոցի ամբողջ տարածքում և անվճար ավտոկայանատեղի:

Ժամանակակից սենյակներ.
Մեր օդորակիչով կահավորված ժամանակակից սենյակներն ունեն հարթ էկրանով հեռուստացույց, անվճար ինտերնետ կապ և լոգարան՝ վարսահարդարիչով:

Ռեստորաններ և ժամանց.
«Accent» ռեստորան. Բացահայտեք տարբեր խոհանոցների նրբահամ կերակրատեսակներ՝ համեմված յուրահատուկ հայկական շեշտադրումներով:

«Vincent» լոբբի բար. Իդեալական վայր՝ կոկտեյլի կամ մեկ գավաթ գինու շուրջ հանգստանալու համար:

«See’s Candies» խանութ. Պարգևեք Ձեզ քաղցր պահեր հանրահայտ ամերիկյան See’s Candies ապրանքանիշի պաշտոնական խանութ-սրահում:

Անգերազանցելի դիրք քաղաքի կենտրոնում.
Ընդամենը 5 րոպե քայլքով կարող եք հասնել՝

  • Հանրապետության հրապարակ և Հայաստանի պատմության թանգարան,
  • «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան:

Հարմարություններ

  • Wi-Fi-ը հասանելի է
  • Հեռախոս
  • Մարզասրահ
  • Ռեստորան
  • Օդորակիչ

Մոտակա հարմարավետություններ

Օդանավակայան
Զվարթնոց միջազգային օդանավակայան - 8 կմ
Հասարակական տրանսպորտ
Մետրո. «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարան - 800 մ
Մետրո. «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան - 650 մ
Գնացք. «Երևանի» երկաթուղային կայարան - 2.8 կմ
Գնացք. «Ալմաստ» - 5 կմ

Ի՞նչ կա մոտակայքում

Հայտնի տեսարժան վայրեր
Հայաստանի պատմության թանգարան - 650 մ
Հանրապետության հրապարակ - 400 մ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան - 1.8 կմ
Երևանի Կասկադ - 2.3 կմ
Մատենադարան - 2.6 կմ
Սերգեյ Փարաջանովի թանգարան - 1.1 կմ
Երևանի կոնյակի գործարան - 1.5 կմ
Հայոց ցեղասպանության թանգարան - 2.9 կմ
Էրեբունի ամրոց - 6 կմ

Եղեք առաջինն ով կմեկնաբանի “Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

AMD480.00

Ամսաթիվ
Product total
Options total
Grand total