Նկարագրություն
Էջﬕածինը համարվում է աշխարհի բոլոր հայերի հոգևոր կենտրոնը։ Այս շրջագայությունը կսկսվի Սուրբ Հռիփսիﬔ եկեղեցուց, որը կառուցվել է քրիստոնյա նահատակ կույս Հռիփսիﬔի գերեզմանի վրա, ով փախել էր Հռոﬔական կայսրից և սպանվել Հայաստանում: Այս զարմանահրաշ շինությունը կանգուն է իր կառուցման օրվանից՝ 618 թ.-ից և դասվում է աշխարհի աﬔնահին եկեղեցիների շարքին: 5 րոպե հեռավորության վրա է հաջորդ կանգառը՝ 7-րդ դարի Սուրբ Գայանե եկեղեցին: Գայանեն Հռիփսիﬔի մայրապետն էր, ով կիսել է նրա ողբերգական ճակատագիրը: Դուք կայցելեք նաև «Էջﬕածնի գանձերը» թանգարան։ Այնտեղ ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի ﬔջ), որը խոցել է Քրիստոսի կողը, Նոյան Տապանի մասունքները (որոնք 1698թ.-ին տեղադրվել են մասնատուփի ﬔջ), ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղուﬓերի ժամանակ գտնվել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողﬕց հիﬓադրված Բուն զոհասեղանի ﬓացորդները` թվագրված մ.թ. 301-303թթ.-ով: Տևողությունը 6 ժամ։
Վայրը
Սկսած $17.00

Եղեք առաջինն ով կմեկնաբանի “Էջﬕածին”