Նկարագրություն
Այս շրջագայության ընթացքում կանգ կառնենք Հայոց այբուբենի հուշարձանի մոտ, որտեղ կարող եք գտնել ձեր անվան առաջին տառը և լուսանկարվել։ Հայերենը, հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ լինելով, նման չէ աշխարհի որևէ այլ լեզվի։ Կանգառ կունենաք գմբեթավոր բազիլիկ ոճի Մուղնի եկեղեցու մոտ, որը, ըստ ավանդության, կառուցվել է Սբ. Գևորգի մասունքների վրա 17-րդ դարում: Եկեղեցին զարդարված է բազմաքանակ ճարտարապետական նախշերով, տարբեր գույների քարերով, ինչպես նաև որﬓանկարներով: Դուք կտեսնեք նաև 7-րդ դարի Զվարթնոց տաճարը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Ամբերդ ամրոցը գտնվում է Հայաստանի աﬔնաբարձր լեռան՝ Արագածի լանջերին: «Ամբերդ» անունը ծագել է հենց այն փաստից, որ ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 2300մ բարձրության վրա, և թարգմանաբար նշանակում է «Բերդ ամպերի ﬔջ»: Տևողությունը՝ 5 ժամ։
Վայրը
Սկսած $19.00

Եղեք առաջինն ով կմեկնաբանի “Արագածի Այբուբենի այգի-Ամբերդ”