-
1
Նկարագրություն
Ձեր ճանապարհորդությունը Հայաստանում սկսելու լավագույն ﬕջոցը Երևանում շրջագայությունն է: Քաղաքային շրջագայությունը Երևանի կենտրոնում ներառում է այցելություն Կասկադ՝ Երևան քաղաքի առանցքային կառույց: Կասկադի գագաթից ձեր առջև կբացվի քաղաքի արտասովոր գեղեցկությունը Արարատ լեռան ֆոնի վրա: Հաջորդիվ կտեսնեք Հաղթանակի զբոսայգին, որը կենդանի պատմություն է ինչպես ﬔծերի, այնպես էլ երեխաների համար, քանի որ այն ներկայացնում է յուրաքանչյուր սերնդի պատմությունը: Մեր ցուցակում են նաև խորհրդարանը, օպերային թատրոնը և Հանրապետության հրապարակը։ Հաջորդ կանգառը կլինի Մատենադարանը՝ Հնագույն ձեռագրերի և փաստաթղթերի ուսուﬓասիրության և պահպանման կենտրոնը: Այն ունի ﬕջնադարյան գրքերի և ձեռագրերի աշխարհի աﬔնաﬔծ հավաքածուն: Շրջայցի ավարտական կանգառը կլինի Ծիծեռնակաբերդը՝ Հայոց ցեղասպանությանհուշահամալիրը։Աշխարհիտարբերծայրերից ցեղասպանության հուշահամալիրը։ Աշխարհի տարբեր ծայրերից հայերն այցելում են այս հուշահամալիր՝ հարգելու իրենց նախնիներին: Էքսկուրսիան տևում է 4 ժամ։
Վայրը
Սկսած $13.00

Եղեք առաջինն ով կմեկնաբանի “Շրջայց Երևան քաղաքով”